fbpx
Իրավական

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական հերթական նիստում որոշում կայացվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը մերժել:

Հիշեցնենք, որ այս դատին Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել էր, թե պատրաստ են մինչև 10 մլն գրավ վճարել։ Դատարանը 15 րոպե ընդմիջման էր գնացել, որպեսզի մեղադրող կողմը ծանոթանար միջնորդության փաստաթղթերին։

Դատական նիստի մեկնարկին մեղադրող կողմը նշեց, որ դեմ է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելուն՝ պատճառաբանելով, որ հիմքերում փոփոխություն չկա։ Համարում են, որ պաշտպանական կողմը ամեն նիստի միջնորդություն ներկայացնելով չարաշահում է իր այդ իրավունքը։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ