Յուրգեն Կլոպը հաստատել է, որ Ջերդան Շաքիրիին վնասվածք ունի:
«Շաքիրին շարունակում է անհանգստացնել վնասվածքը, որը նա ստացել է հավաքականի կազմում: Նրան ժամանակ է հարկավոր լիովին ապաքինման համար: Առաջիկա ժամանակներում նա մեզ համար հասանելի չի լինի»,- Կլոպի խոսքը մեջբերել է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Շաքիրին մկանային վնասվածք է ստացել Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում: