Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի հիմնադիր, իրավաբան Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված ՀՀ-ում էլեկտրամատակարարման խնդիրների հետ:
«Ատոմակայանից և այլ էներգետիկ հանգույցներից ճշտեցինք, որ՝
– Ատոմակայանը հունիսից պլանային անջատման տակ է, որևէ միջուկային վտանգ չկա:
– Երևանի ջերմաէլեկտրակենտրոնն և Հրազդանի 5-րդ էներգաբլոկը վթարային անջատված են (դեռևս անհասկանալի զուգադիպությամբ):
– Մեծ հաշվով, աշխատում են միայն հիդրոէլեկտրակայանները, որոնք կարող են ապահովել հանրապետության պահանջների մոտ 30-40 տոկոսը: Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, ևս, կարծես, աշխատում է», – գրել է Իոաննիսյանը:
https://www.facebook.com/danioanis/posts/10218337619328909