fbpx
Իրավական

Սադրողները ոստիկաններն են եղել. Աշոտ համբարձումյան

Ոստիկանների գործողություները իրավաչափ չեն եղել: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀԿ-ի նախագահ Աշոտ Համբարձումյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցների բերման ենթարկելուն։

Նրա փոխանցմամբ՝ հիմա վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:

«Ես գտնում եմ , որ սա օրենքի կոպիտ խախտում է: Քաղաքացին իրավունքի ունի իր կամքը, իր տեսակետը արտահայտել, պետք չէ իրենց իրավունքները սահմանափակել: Ցուցարարներին բերման են ենթարկել տարբեր պատճառներով՝ վարչական իրավախախտման, չարտոնված ակցիայի, ոստիկանի հետ լեզվակռվի և այլ պատճառներով»:

«Փաստինֆո»-ի հարցին, թե ոստիկանների գործողությունները իրավաչա՞փ են եղել, փաստաբանը պատասխանեց.

«Ես միացել եմ ակցիային 10 րոպե ուշացումով: Ես իմ աչքով եմ տեսել, որ տեղի են ունեցել սադրանքներ, որոնք չպետք է թույլ տրվեին: Սադրողները ոստիկաններն են եղել: Ճիշտ չէ ցուցարարներին օղակի մեջ վերցնել և սահմանափակել նրանց տեղաշարժի իրավունքը »:

Հիշեցնենք՝ այսօր ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի ակցիա էր տեղի ունենում: Մի քանի ցուցարարներ բերման էին ենթարկվել:

Աղբյուր՝ pastinfo.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ