Հուլիսի 11-ին, ժամը 15:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղադիր-Ողջաբերդ ավտոճանապարհին հարակից դաշտում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ողջաբերդ գյուղի «Ջրովի դաշտեր» կոչվող տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին, մարվել` 21:25-ին:
Այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 6 գյուղացի:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։