Հուլիսի 12-ին, ժամը 17:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի լվացարանի տակից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարաններից մեկում ջրատար խողովակի վրայով անցկացրած լարերից տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման:
Փրկարարները հոսանքազրկել են բնակարանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։