fbpx
Երևան

64 ընտանիք համայնքից կստանա նոր բնակարան. Մարության (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրառմամբ հայտնել է, որ ևս 64 ընտանիք համայնքից նոր բնակարան կստանա։

«Սիսակյան փողոցում բնակարանամուտ արեցինք. Շենգավիթի երկու 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները կտեղափոխվեն համայնքի միջոցներով կառուցված նոր շենք։

Սա ոչ միայն նրանց կյանքի որակի բարելավման հարց է լուծում, այլև առաջին հերթին՝ անվտանգության։

Ծրագիրը շարունակական է. առաջիկայում մտադիր ենք սկսել Մարգարյան փողոցում նմանատիպ նոր շենքի կառուցման ծրագիրը։

Շնորհավորում եմ բոլորիս»։

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/618974828746156?__cft__[0]=AZV9s1BVqzCuoy4yydOE_SsoZF08PqzZzreSvLXhgaPdn-0t57FNBNwTui4yvNQTbmij1Y5MYekuE5hRA_xhFhE-Et-wvIFT5uA3DE1effzvYhfe4G9dit7LezezIPr5kbiUGxXPP_p1HMrF6CCu3KJ3W1oJgXIErcTU2YDd8mNmMQ&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ