Ա Սերիայի 26-րդ տուրի բոլոր խաղերում կկայանա միջոցառում, որը նվիրված կլինի «Ֆիորենտինայի» նախկին ավագ Դավիդե Աստորիի հիշատակին, ով մահացել էր մեկ տարի առաջ:
Տուրի խաղերի 13-րդ րոպեին լուսատախտակին կպատկերվի Աստորիի լուսանկարը, գրում է Football Italia-ն` հղում անելով Ա Սերիայի մամուլի ծառայությանը:
Հաղորդավարները կառաջարկեն երկրպագուներին ծափահարություններով հարգել Աստորիի հիշատակը: Վերջինիս լուսանկարը լուսատախտակին կմնա 13 վայրկյան: Այդ ընթացքում խաղերը չեն դադարեցվի:
31-ամյա ֆուտբոլիստը մահացել է 2018 թվականի մարտի 3-ի գիշերը բրադիառիթմիայից: Դա սրտի ռիթմի խախտման տեսակ է, որի ընթացքում սրտխփոցը պարբերաբար դանդաղում է, իսկ սիրտը կանգ է առնում:
Հաղորդում է armsport.am-ը։