fbpx
Արցախ

Արցախի ԱԱԾ-ն ի զորու է ապահովել նախագահ Արայիկ Հարությունյանի անվտանգությունը․ հայտարարություն

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում վստահեցրել է, որ ի զորու է իրականացնել նախագահ Արայիկ Հարությունյանի անվտանգության ապահովումը։

«Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությամբ պայմանավորված մեր հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունը ի զորու է ապահովելու իր առջև դրված ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգությունը ի դեմս հանրապետույթյան նախագահի, այնպես էլ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը` իրականացնելով լրացուցիչ միջոցառումներ», – ասված է Արցախի ԱԱԾ-ի հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ