fbpx
Կառավարություն

ԱԱԾ տնօրենը անվտանգության և մարտահրավերների մասին

«Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ ոչ մի վայրկյան չենք կարող հանգիստ լինել և չասել, որ մարտահրավերներ չկան, իհարկե մարտահրավերներ կան, և Հայաստանի Հանրապետության ողջ պաշտպանական համակարգը նկատի ունեմ, թե՛ Պաշտպանության նախարարությունը, թե՛ ոստիկանությունն աշխատում են այդ ուղղությամբ»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենի խոսքերով՝ բանակը մշտապես զարգանում է, հզորանում է, և այն պետք է լինի մշտական առաջխաղացման գործընթացում:

Անդրադառնալով վերջին օրերին ամենաքննարկվող պարգևատրումների թեմային՝ Վանեցյանը նշեց, որ ԱԱԾ-ում պարգևատրումներ չեն եղել:
Մանրամասները՝ տեսանյութում.

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ