Վարչապետն անդրադարձել է երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին

Ամենադիտվածներ

Վարչապետն անդրադարձել է երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձել է այն հարցին, թե  արդյոք Հայաստանում վերահսկելի է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:

«Իրավիճակի վերահսկելիություն ասելիս ի՞նչ նկատի ունեք. 2027 ընդհանուր հիվանդների թիվ ունենք երեկվա վիճակագրությամբ, սա մեծ և համարյա սարսափելի թիվ է, բայց երբ մտնում ենք դետալների մեջ, արձանագրում են՝ 1895-ը նույնիսկ ջերմություն չունի, այս հիվանդների մեջ թոքաբորբ ունի 690-ը, ընդ որում, թեթև թոքաբորբներն են հաշվառված, որ մարդիկ ոտքի վրա են տանում, ծանր թոքաբորբ ունի 31-ը, սարքին միացված է 11 հիվանդ»,- պարասծանել է վարչապետը։

Այսպիսի վիճակագրությունը, այսինքն՝ հիվանդների թիվը, ախտորոշված պոզիտիվների թիվը եթե անգամ լինի 10 000, բայց թոքաբորբով հիվանդների ու բուժման որոշակի ծանր ստադիայում գտնվող հիվանդների թիվը ցածր լինի 1400-ից, այդ իրավիճակը վերահսկելի է:

«Այսինքն՝ հիմա, ուսումնասիրելով իրավիճակը, եկել, կոնկրետ ցուցանիշներ ենք դրել, որոնցով պետք է կողմնորոշվենք՝ վերահսկելի՞ է իրավիճակը, թե՞ չէ: Զուտ առողջապահական տեսակետից այսօրվա վիճակը պրոբլեմ չեմ համարում, խնդիրն անկանխատեսելիությունն է»,- հավելել է վարչապետը։

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();