ԱԱԾ-ն համազգեստի մոդելավորման մրցույթ է հայտարարել

Ամենադիտվածներ

ԱԱԾ-ն համազգեստի մոդելավորման մրցույթ է հայտարարել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հսկիչ անցագրային կետերի աշխատակիցների նոր համազգեստի մոդելավորման առաջարկների համար հայտարարվում է մրցույթ.

«Բոլոր այն կազմակերպությունները կամ անհատները, որոնք ցանկություն կունենան մասնակցել մրցույթին, կարող են իրենց նախագծերն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ press@sns.am:

Տարբերակների ներկայացման վերջնաժամկետը ս/թ սեպտեմբերի 1-ն է, իսկ արդյունքները կամփոփվեն ս/թ սեպտեմբերի 10-ին: Լավագույն երեք նախագծերի հեղինակները մրցութային հանձնաժողովի կողմից կարժանանան դրամական պարգևի:

Ակնկալվում է շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը»:

https://www.facebook.com/www.sns.am/posts/473520870133649

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ