Օգոստոսի 19-ին ԱԱԾ դիմաց բողոքի ակցիա անող անհետ կորած զինծառայողների հարազատներն հանդիպել են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Քննարկումը տևել է շուրջ 2 ժամ։
Հանդիպման ժամանակ պայմանավորվել են իրենց ձեռքի տակ եղած բոլոր փաստերը ներկայացնել նրան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է անհետ կորածներից մեկի մայրը։
Հանդիպման ժամանակ Աբազյանն էլ իր հերթին վստահեցրել է` ԱԱԾ-ն նույնպես փաստահավաք կանի։ Անհետ կորածների հարազատները պայմանավորվել են փաստերն ի մի բերելուց հետո կրկին հանդիպել Աբազյանի հետ։