Աբխազիայի խորհրդարանն ընդունել է երկրի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի մասին հայտարարությունը:
Նշենք, որ Խաջիմբայից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Աբխազիայի փոխնախագահ Ասլան Բարցիցը: Այս մասին տեղեկացնում է հանրապետության նախագահի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ռաուլ Խաջիմբան պետության ղեկավարի լիազորությունները վայր է դրել հունվարի 12-ին եւ համապատասխան հայտարարությունն ուղարկել է հանրապետության խորհրդարան: Նրա պաշտոնաթողությունից հետո հանրապետության նախագահի պաշտոնակատարի հավանական հավակնորդն են հայտարարել վարչապետ Վալերի Բգանբային:
Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի կրկնական ընրությունները նշանակել է մարտի 22-ին: