Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտարարություն է տարածել․
«Սոցիալական ցանցի օգտատերից մեկը գրել է, թե իբր Աբովյան քաղաքում հայտնաբերվել է կորոնավիուսային հիվանդության դեպք: Պաշտոնապես հերքում ենք այդ տեղեկությունը և կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»։
Ալինա Նիկողոսյանը նշել է, որ առողջապահության նախարարությունը վիճակագրությունը ներկայացնում է ըստ դեպքերի և ըստ կասկածելի հետազոտությունների արդյունքների` բնավ չկարևորելով բնակության վայրը»։
Աղբյուրը՝ Առողջապահության նախարարության կայք
Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

