Աբրահամ Խաշմանյանը հեռացավ Հայաստանի ազգային հավաքականից

Հրապարակող՝

Աբրահամ Խաշմանյանը հեռացավ Հայաստանի ազգային հավաքականից

Ամենադիտվածներ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ:

Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում:

ՀՖՖ նախագահը շնորհակալություն է հայտնել Աբրահամ Խաշմանյանին բարդ իրադրությունում հավաքականի ղեկը ստանձնելու համար և հաջողություն է մաղթել մարզչական հետագա կարիերայի ընթացքում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչի անունը կհայտարարվի մոտ ապագայում:

Ամենաթարմ