Մարտի 20-ին Ա Սերիայի 30-րդ տուրում «Ռոման» 3-0 հաշվով հաղթեց «Լացիոյին», որի ժամանակ դուբլի հեղինակ դարձավ «Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը։
Անգլիացի ֆուտբոլիստի համար սրանք 22-րդ և 23-րդ գոլերն էին այս մրցաշրջանում բոլոր ակումբային մրցաշարերում։
Հարձակվողը ռեկորդակիր դարձավ «Ռոմայի» կազմում՝ նորամուտի մրցաշրջանում թիմում խփած գոլերի քանակով։