fbpx
Սպորտ

Սալիբան՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդակիր

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբան Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդ է սահմանել:

23-ամյա ֆրանսիացին մասնակցել է մրցաշրջանի բոլոր 38 հանդիպումներին՝ ոչ մի րոպե բաց չթողնելով։ Այսպիսով, խաղադաշտում անցկացրած ժամանակի ընդհանուր գումարը կազմել է 3420 րոպե։

Այս ռեկորդը վերաբերում է հենց Պրեմիեր լիգային, որը հիմնադրվել է 1992 թվականին։

Այս մրցաշրջանում Սալիբան լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում բոլոր մրցաշարերում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ