fbpx
Ժամանց

Աճուրդի կհանվեն Թագը հեռուստասերիալի զգեստները, ռեկվիզիտն ու դեկորացիաները

Էլիզաբեթ 2-րդ թագուհու թագադրման զգեստի կրկնօրինակից մինչեւ Ոսկե կառքի վերարտադրություն՝ «Թագը» դրամատիկական սերիալի կոստյումները, ռեկվիզիտն ու դեկորացիաները այս շաբաթ աճուրդի կհանվեն Լոնդոնում, հայտնում է Reuters-ը։

Բրիտանիայի Էլիզաբեթ թագուհու գահակալության մասին պատմող Netflix-ի հայտնի շոուից ավելի քան 450 իրեր հինգշաբթի օրվանից կցուցադրվեն Bonhams-ում՝ փետրվարի 7-ին կայանալիք աճուրդից առաջ:

Սերիալը, որը հակասություններ առաջացրեց իր հորինված ​​երկխոսությունների եւ սյուժետային գծերի պատճառով, ավարտվեց անցյալ ամիս: Վեց սեզոնների ընթացքում դերասաններ Քլեր Ֆոյը, Օլիվիա Քոլմանը եւ Իմելդա Սթոնթոնը մարմնավորեցին թագուհուն՝ նրա կառավարման տարբեր փուլերում:

Ցուցանմուշների թվում են գլխավոր հերոսների զգեստները, այդ թվում՝ Էլիզաբեթ Դեբիկիի, ով սերիալում մարմնավորել է հանգուցյալ արքայադուստր Դիանային։

Թագուհու թագադրման զգեստի, կայսերական զգեստի եւ կարմիր զգեստի կրկնօրինակը, որը Ֆոյը կրել է առաջին սեզոնում, գնահատվում է 20,000-30,000 ֆունտ ստեռլինգ, մինչդեռ հինգերորդ սեզոնում Դեբիկիի հագած սեւ զգեստը՝ 8,000-12,000 ֆունտ ստռլինգ:

Վաճառվում է նաեւ Ոսկե կառքի կրկնօրինակը, որը միակն է աշխարհում (30,000-ից 50,000 ֆունտ ստեռլինգ), ինչպես նաեւ՝ Թագադրման աթոռի վերարտադրությունը (10,000-20,000 ֆունտ ստեռլինգ):

Կա նաեւ Բուքինգհեմյան պալատի դարբնոցային դարպասների կրկնօրինակը (6000–ից 8000 ֆունտ) եւ Դաունինգ սթրիթի՝ համար 10 տան ճակատամասի վերարտադրված տարբերակը (20000–ից 30000 ֆունտ)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ