Հայտնի երաժիշտ, Nirvana ռոք խմբի անդամ Կուրտ Քոբեյնի վինտաժային կարդիգանն 334 հազար դոլարով վաճառվել է աճուրդի ժամանակ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Juliens Auctions աճուրդի տունը:
Ըստ տվյալների՝ երաժիշտն այդ կարդգիանը կրել է 1993 թվականին MTV մրցանակաբաշխության ընթացքում Nirvana խմբի ելույթի ժամանակ:
Նշվում է նար, որ հագուստը վաճառվել է Նյու Յորքում «Կուռքեր և իդոլներ. ռոք-ն-ռոլ» խորագրով աճուրդի ժամանակ: