fbpx
Աշխարհ

Ադանայում արգելելվել են հանրավաքներն ու երթերը

Թուրքիայում Ադանայի նահանգում 15 օրով արգելվում են բոլոր տեսակի հանրահավաքների, երթերի ու մամուլի ասուլիսների կազմակերպումը: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Ադանայի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որ արգելքը գործում է 2020թ. մարտի 5-ից և կապված է Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի կողմից սիրիական բանակի դեմի իրականացվող «Գարնանային վահան» ռազմական գործողության հետ։

Հայտարարության մեջ ասվում է, որ արգելքը սահմանվել է անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «հնարավոր ահաբեկչական hարձակումները և սադրիչ գործողությունները կանխելու, բնակիչների կյանքի ու գույքի անվտանգությունն ապահովելու և բռնարարքների տարածումը թույլ չտալու» նպատակով:

«Մեր նահանգի վարչական սահմաններից ներս 2020թ. մարտի 5-ից մինչև հունվարի 30-ը ներառյալ 15 օրով արգելվում են բոլոր տեսակի հավաքները, ցույցերը, քայլերթերը, մամուլի ասուլիսները, բողոքի միջոցառումները, ստորագրահավաքները, նստացույցերը, հացադուլերը և նմանատիպ գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ սոցցանցերում և Թուրքիայի տարբեր շրջաններում թուրքական զինուժի գործողությունները դատապարտող արշավ էր սկսվել՝ «ոչ պատերազմին» խորագրով։

Այդ կապակցությամբ Ստամբուլի նահանգապետարանը մարտի 3-ից սկսած 10 օրով արգելել էր բոլոր հանրահավաքների, ստորագրահավաքների և միջոցառումների կազմակերպումը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ