Երգչուհի Ադելը սոցցանցերում կիսվել է Լոնդոնում կայանալիք իր համերգի որոշ մանրամասներով: Երգչուհին լուսանկար է հրապարակել երաժիշտների հետ, որոնք ներկայանալու են Hyde Park-ում իր առաջիկա շոուին ու խոստովանել, որ շատ է հուզվում ելույթից առաջ։
«Անհավանական համերգ է լինելու։ Չեմ համբերում, թե երբ եմ կիսելու բեմը նման կանանց հետ»,- ասել է Ադելը։
Անկեղծ խոստովանությունը սկանդալ է առաջացրել՝ երգչուհու երկրպագուները լրջորեն զայրացել են։ Բանն այն է, որ Ադելը նոր ժամկետներ չի նշել Լաս Վեգասում չեղարկած համերգի փոխարեն, իսկ ամերիկացի երկրպագուներն արդեն կես տարի է՝ սպասում են շոուի մասին ցանկացած նորության:
«Դու, ինչ է, ձեռք ես առնո՞ւմ։ Եվ դու դեռ չե՞ս խոսում Վեգասի մասին։ Ես հիասթափված եմ քեզնից», «Ի՞նչ կասես Վեգասի համերգի մասին», «Կգա՞ս Վեգաս, թե՞ ոչ», «Ինձ սկսում է թվալ, որ նա ուղղակի անտեսում է ամերիկացի հանդիսատեսին»․ գրել են վիրավորված երկրպագուները։
Վերջերս Ադելը հաճախ է սկանդալներում հայտնվում։ Ոչ վաղ անցյալում երգչուհին հրաժարվել էր ելույթ ունենալ Մեծ Բրիտանիայի թագուհու գահակալության պլատինե հոբելյանին՝ ծանրաբեռնվածության պատճառով։ Դրանից հետո շատերը հայտարարեցին, որ նրա «աստղայինը տարել է»: