Ադրբեջանցիներն ավերել են բռնազավթված Հադրութ քաղաքի կենտրոնական գրադարանը։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Հադրութի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Վարսիկ Ամիրջանյանը, ով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութում է նկատել, որ շինությունը բացակայում է:
208.jpg (45 KB)
«Հադրութի կենտրոնական գրադարանի շենքը կառուցվել էր դեռևս 1932 թվականին: Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութից երևում է, որ գրադարանի շենքից գրեթե ոչինչ չի մնացել»,- ասել է գրադարանի տնօրենը։
Նրա խոսքով՝ 2020 թվականի տվյալներով՝ գրադարանի ֆոնդը կազմում էր մոտ 39 հազար 720 կտոր գիրք։ «Մոտ 750-800 ընթերցող ունեինք: Այս պահին գրքային ֆոնդից տեղեկություն չկա»,- նշել է Վ. Ամիրջանյանը՝ հավելելով, որ դիմելու են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդին՝ ադրբեջանական մշակութային հերթական վանդալիզմի դրսևորման մասին միջազգային ատյաններում բարձրաձայնելու համար: