fbpx
Զինված Ուժեր

Ադրբեջանը շարունակում է ագրեսիան. կրկին կրակոցներ հայկական ուղղությամբ

Ադրբեջանի զինված ուժերը երեկ ժամը 18:00-ից շուրջ մեկ ժամ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև դաշտում տրակտորով աշխատող բնակիչների ուղղությամբ։ Կրակոցներից քաղաքացիներից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել: Նշվել է, որ հայկական կողմը կորուստներ չունի։

Ադրբեջանական կողմն ավելի ուշ հերքել է, թե կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Մենք նորից տեսնում ենք և համոզվում, որ ադրբեջանական կողմը չի քայլում դեպի խաղաղություն։ Պրահայում և Սոչիում հնչեցված հայտարարությունները, թե ճանաչվում է երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միևնույն է անարդյունք է․ Ադրբեջանի գործելաոճը չի փոխվում։ Ալիևը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, չկան խաղաղության ձգտումներ, կա միայն մշակված հիմնական քաղաքականություն և թշնամանք Հայաստանի դեմ։

Այս ամենի վերջնարդյունքը տեսնելու համար մեզ պետք են միջազգային մեխանիզմներ, որոնք ավելի լուրջ ու ուժգին կգործեն։ Կարևոր է, որ արևմուտքը կիրառի իր գործիքակազմը՝ ուժգին պատժամիջողներ սահմանելով և Արցախը ճանաչելով։ Իսկ սաստման համար առաջնային պետք են ակնարկներ Ադրբեջանին սթափեցնելու համար։

Վիկտորյա Հովեյան

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ