ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրառում է կատարել:
«Ադրբեջանն այս անգամ ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում:
Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զենքի օգտագործում է»,-ասվում է գրառման մեջ։
This time #Azerbaijan used phosphorus munitions in #Artsakh over forests close to residential areas with many civilians.
What Azerbaijan is doing: total disrespect of its commitments, continued aggression, devastation of civilian population & use of banned weapons. pic.twitter.com/YyEjZ0ldUY
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) October 31, 2020