Օգոստոսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 2-ին՝ ժամը 11։20-ից 12։00, խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի, իսկ ժամը 14։30-ից՝ Կութ գյուղի հատվածում՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Նշվում է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հակազդող գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

