Քիչ առաջ ասուլիսի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանը չի կատարում և չէր պատրաստվում կատարել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Նրա խոսքով՝ պայմանավորվածությունները կատարելու պատրաստակամության մասին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հավաստիացումները ևս մեկ կեղծիք են: Ինչ-որ պատճառով նրանք անընդհատ փորձում են ապակայունացնել իրավիճակը և ռազմական գործողություններ սանձազերծել:
ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ Մոսկվայում համաձայնություն ձեռք բերելուց հետո միակ բանը, որ արել է ադրբեջանական կողմը, հրետանու մի փոքր ավելի քիչ օգտագործելն է: