Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպման ժամանակ տարածաշրջանային հարցեր են քննարկել:
Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգի որոշ հարցերի, տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ: