Wargonzo նախագիծը՝ հղում անելով գյուղի բնակիչներին հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը` հակառակ ձեռք բերված պայմանագրի, փորձում են գրավել Բերդաշեն գյուղը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Բերդաշենը Մարտունու շրջանում է, այն 6 գյուղերից, որ համաձայն ստորագրված փաստաթղթի, պետք է անցնեն Բաքվի վերահսկողության տակ:
Նշվում է, որ ներկայումս Բերդաշենի բնակիչներն իրենք են փորձում կանխել ադրբեջանցի զինվորականների մուտքը իրենց տարածքներ: