Ադրբեջանական կողմում կա ծանր վիրավոր

Հրապարակող՝

turin

Ամենադիտվածներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով տարիներ ի վեր որդեգրած գործելաոճը, սեփական մեղքը կրկին բարդել է հայկական կողմի վրա՝ հայտարարելով, թե «սահմանին հայկական զինված ուժերը գնդակոծություն են սկսել»:

Նշվում է, որ ադրբեջանցի զինծառայող է ծանր վիրավորում ստացել:

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ մայիսի 10-ի երեկոյան հայկական զինված ուժերի ստորաբաժանումները Բասարկեչարի շրջանի Զոդի ուղղությամբ դիրքերից ինտենսիվ կրակ են բացվել տարբեր տեսակի հրետանային զինատեսակներից՝ իբր «դիմելով սադրանքի»:

«Կրակոցների հետևանքով գլխի շրջանում ծանր վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող Մահմուդլու Մուսլիմ Վիդադի օղլուն։ Վիրավոր զինծառայողն անմիջապես տեղափոխվել է ռազմաբժշկական հաստատություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:։

Նաև հայտարարվել է, թե հայկական կողմը «հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը», ինչին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխանել են։

Ամենաթարմ