Քարվարճառում անհայտ պայմաններում ադրբեջանցի զինծառայող է մահացել. Ռազմինֆո

Մարտի 22-ին Քարվաճառ անհայտ պայմաններում հրազենային վնասվածքից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Զոհրաբով Իլքին Ռամին օղլուն (Zöhrabov İlkin Ramin oğlu): Տեղեկությունը նախ հայտնել էր ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը, այնուհետ հաստատել է Ադրբեջանի ՊՆ-ն։ Նշվում է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Մահացած զինծառայողը Ադրբեջանի Մասալլը շրջանից էր, հուղարկավորվել է այսօր՝ մարտի 30-ին, առավոտյան։

Այս մասին տեղեկանում ենք Ռազմինֆոյից:

Ամենաթարմ