Թուրքիայում անցկացվող «Anatolian Phoenix-2019» միջազգային զորավարժության ակտիվ փուլին ներգրավվել են նաև հատուկ այդ նպատակով Թուրքիա մեկնած ադրբեջանցի զինծառայողները։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Այս փուլում զորավարժության մասնակիցները որոնողափրկարարական վարժանքներ են իրականացրել՝ փնտրել են կործանված թռչող սարքի անձնակազմի վայրէջքի տեղը՝ նրանց փրկարարական տարհանումն իրականացնելու համար։ Դրա համար ներգրավվել են նաև Ադրբեջանի բանակի անձնակազմի հետ Թուրքիա բերված ուղղաթիռները։