Իրավական

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 14-ին, ժամը 02.50-ին, «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրազի փողոցում բախվել է կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմքենայի. «ՎԱԶ-21102»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 14-ին, ժամը 16.10-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 14-ին, ժամը 16.45-ին, Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցում «Հայասա» մոտոցիկլը բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. 51-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 13-ին, ժամը 20.30-ին, Երևանի Սևանի խճուղում «Մուլտի Լեո» բենզալցակայանի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 14-ին, ժամը 04.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է էլեկտրասյանը. 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 14-ին, ժամը 15.20-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես», «Շկոդա» և «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-322132»-ի 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 14-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Ոսկետափ-Վեդի ճանապարհի 5-րդ կմ-ին՝ Վանաշեն գյուղի հատվածում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքնան բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106»-ի 54-ամյա վարորդը և 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 01.45-ի սահմաններում, Արարատի մարզի Արարատ գյուղում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է շինարարական աշխատանքներ կատարող էքսկավատորին և գլդոնին. «Ֆորդ Տրանզիտ»-ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 15-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 26-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 14-ին, ժամը 08.35-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Տարտուի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 14-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 280-րդ կմ-ին «Տոյոտա Ռաֆ 4» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի Քանտեռ» բեռնատարի. «Տոյոտա Ռաֆ 4» -ի 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ