Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ինձ տեսանյութեր է ուղարկել, որոնք ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել որպես հայկական կողմի հանցագործությունների ապացույց։ Այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը։
Նա պարզաբանեց, որ ստացել է այդ տեսանյութերը։ Նրա խոսքով, դրանք բոլորը վերաբերում են 2020 թվականին։
«Իրավական գնահատական տալու համար ես դրանք ուղարկել եմ Գլխավոր դատախազություն։ Սպասում եմ արձագանքի»,- ընդգծեց Գրիգորյանը։