Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր միջադեպ է տեղի ունեցել Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր ճանապարհին, որի հետևանքով ճանապարհը կարճ ժամանակով փակվել, հետո բացվել է։
Այս դեպքի մասին հաղորդագրություն է տարածել նաև Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։
Նշվում է, որ ԱԱԾ-ն տեղեկություններ է ստացել վաղ առավոտյան կատարված միջադեպի վերաբերյալ։ Ըստ այդ տեղեկությունների՝ Շուշիի անցակետի մոտ ադրբեջանցիները սադրիչ գործողություններ են իրականացրել, որին ի պատասխան արցախցին պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում։
Նշվում է, որ Արցախի իրավապահները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ պարզում են դեպքի հանգամանքները։
Ըստ ծառայության՝ Արցախի քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։
Արցախի ԱԱԾ-ից կոչ են անում խուճապի մեջ չընկնել ու պահպանել հանգստություն, ինչպես նաև զերծ մնալ խուճապ առաջացնող լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին։
