fbpx
Արցախ

Ադրբեջանցիները ոչնչացրել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը

Ամբողջապես հայաթափված Արցախում ադրբեջանցի վանդալները շարունակում են ոչնչացնել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող համալիրները եւ հուշարձաններ։ Հայտնում է Հայքի մշակութային օմբուդմեն, ադրբեջանագետ Հայկ Ավանեսովը իր ֆեյսբուքյան էջում:

«Ադրբեջանի մշակութային ցեղասպանության թիրախում այս անգամ էլ հայտնվեց Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի Արցախյան ազատամարտում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Հուշարձանների բացումը տեղի ունեցել 2016 թ.-սեպտեմբերի 7-ին։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները» ,- գրել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ