fbpx
Արցախ

Այս տմարդիները հայի արյուն են ուզում ավելացնել լյուլա քաբաբի մեջ

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Այս տմարդիները իրենց նոր տարվա տոնակատարությանը հայի արյուն են ուզում ավելացնել լյուլա քաբաբի մեջ: Գտեք սրան և ցույց տվեք աշխարհով մեկ կեղծ էկոակտիվիստների իրական դեմքը:

Սրանք տեսանյութեր են, որոնք ցուցադրում են ալիևյան ռեժիմի ահաբեկչական ու հակամարդկային դեմքը, ինչից մենք տարիներով պաշտպանվել ենք, պաշտպանել ենք մեր իրավունքները, հողը, շենը, կյանքը և շարունակելու ենք պաշտպանել:

Ուղղակի սա միայն հայերի խնդիրը չէ, սա համամարդկային խնդիր է, որը արտաթորում է քաղաքակիրթ աշխարհի կենսակերպի, կանոնների, միջազգային իրավունքի, մարդու հիմնարարար իրավունքների ու ազատությունների վրա:

Տեսանյութը կտեղադրեմ քոմենթում»

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ