fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանցու հանձնումը որպես փոխանակում չի եղել․ Աննա Նաղդալյան

Հայաստանը հունիսի 28-ին Ադրբեջանին էր հանձնել այդ երկրի քաղաքացուն, որը մինչ այդ ապօրինաբար հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, անցել հայկական կողմ։ Սա կատարվել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և Հայաստանի ստանձնակ միջազգային պարտավորությունների շրջանակներում։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Սա, ինչպես ոմանք են ներկայացնում, փոխանակում չէ։ Սա եղել է Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունը միջազգային մարդասիրական նորմերից ելնելով։ Եվ այս նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետությունը գնացել է առանց որևէ նախապայմանի»,- ասաց Նաղդալյանը։

Անկախ դրանից՝ Ադրբեջանն էլ Հայաստանին է հանձնել 2017 թվականին չբացահայտված պայմաններում Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ