fbpx
Արցախ

Ադրբեջանի ԱԳՆ անդրադարձել է Արցախի արտգործնախարարի՝ Արգենտինա կատարած այցին

Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան անդրադարձել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության այցին Արգենտինա, նշելով, թե Արցախի պատվիրակության այցի նպատակն «ապօրինի ռեժիմի քարոզչությունն է»։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Աբդուլաևան ընգծել է, թե Մայիլյանը, որը մասնակցել է Բուենոս Այրեսի համալսարանում հայկական համայնքի կազմակերպած և Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը, երկրի պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ չի անցկացրել:

Սակայն հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունն Արգենտինայի խորհրդարանում հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի նախկին քաղաքապետ, Արգենտինայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար, իշխող կոալիցիայի մաս կազմող «Ռադիկալների քաղաքացիական միություն» կուսակցության անդամ Ֆակունդո Սուարես Լաստրայի, ինչպես նաև Արգենտինայի նախկին արտաքին գործերի նախարար, ազդեցիկ «Արդարության կուսակցության» նախագահ, Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր տնտեսական գոտու (Mercosur) խորհրդի անդամ Խորխե Թայանայի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ