Այգեստանի բնակիչը տեղանքում մոլորվել, անցել է Ադրբեջանի սահմանը, ապա ետ վերադարձվել

Ամենադիտվածներ

Միջազգային հանրությունը պատշաճորեն չի դատապարտել Ադրբեջանի գործողությունները. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի Գեղամ Մանուկյանը հայտնում է, որ Արցախի ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված:

Նշվում է, որ ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին:

Մանուկյանը նաև հայտնում է, որ բնակչի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ