fbpx
Արցախ

Այսօր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ականատեսն ենք. Հարությունյան

Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել, որում անդրադարձել է ԼՂ անվտանգային ու հումանիտար իրավիճակին և դրա կարգավորման նպատակով իրականացվող որոշ միջազգային ջանքերի միջանկյալ արդյունքներին։

«Իրավիճակն Արցախում վաղուց արդեն անցել է հումանիտար աղետ հասկացողության սահմանն և այսօր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ականատեսն ենք: Եթե ձևակերպելու լինենք՝ Արցախը մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որտեղ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանություն»,- նշել ԼՂ ղեկավարը։

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև Բաքվի հետ երկխոսության հնարավորությանը․

«Ցանկացած երկխոսություն, հանդիպում պետք է առաջին հերթին իրավահավասարության, արժանապատվության և իրավունքների շրջանակներում լինի։ Այդ երեք սկզբունքները խախտված են, դրա համար ցանկացած հանդիպում չի կարող լինել երկխոսություն: Մենք շարունակելու ենք մեր պայքարը, պնդելով միջազգային հանրությանը՝ հարգելու մեր իրավունքները և այդ առումով դեռ կա լուրջ գործիքակազմ»,- նշել է Հարությունյանը:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների, քաղաքական և հասարակական գործիչների արձագանքներին Արայիկ Հարությունյանն ասել է, որ միջազգային հանրությանն ու դերակատարներին ուղղված իր նամակներին արձագանքներ եղել են, բայց արդյունք չկա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ