fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը նոր թափ է ստացել համաճարակի օրերին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը գրառում է կատարել Facebook-ում: Էնֆիաջյանը անդրադարձել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ոչ կոմպետենտ հայտարարություններին:

«Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը նոր թափ է ստացել համաճարակի օրերին
Ադրբեջանցի քաղաքական տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ոչ կոմպետենտ հայտարարությունները ագրեսիայի դրսևորում են և տարածաշրջանում անկայունություն հրահրող, արկածախնդիր քաղաքականության վառ ապացույց: Իրականում նմանատիպ հայտարարությունները պարունակում են երկու կոմպոնենտ՝ արտաքին և ներքին: Արտաքին բաղադրիչը միտված է կասեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը: Ներքին բաղադրիչը՝ փորձել շեղել հասարակության ուշադրությունը երկրում կորանավիրուսի դեմ պայքարում ձախողվելու մեջ:
Մեր արտաքին քաղաքականությունը միտված է տալ արժանի հակահարված և բացառել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծվող ռազմական ագրեսիայի ցանկացած դրսևորում»,-ասվում է Էնֆիաջյանի գրառման մեջ:

https://www.facebook.com/VaheEnfiajyan/posts/3553567214659238

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ