Արցախի անկախության տարեդարձի տոնակատարությունները անարձագանք չեն մնացել Ադրբեջանում։ Այդ երկրի արտաքին գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ իշխանություններին մեղադրելով Արցախի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելուն ուղղված գործընթացը վտանգելու մեջ։ Այս մասին գրում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։
«Այս հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանը շարժվում է մի ուղղությամբ, որը հեռացնում է հարցը խաղաղ ճանապարհով լուծելուց»,-համոզված է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
Ադրբեջանի կողմից նման շեշտադրումներով հայտարարությունները կարող են դիտվել որպես բանակցությունների չգնալուն ուղղված քայլ, որը, սակայն, միակը չէ։ Փորձագետի խոսքով՝ մոտ օրերս «խաղաղ բնակչությունը» նախատեսում է անցնել սահմանը և հիմնավորվել Արցախում որպես իրենց հայրենիք։ Սա նմանատիպ թվով երրորդ ակցիան է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
