Ադրբեջանի ԶՈՒ կրակոցի հետևանքով զինծառայող է վիրավորվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: