ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարականներ է տվել ԶՈՒ պաշտպանունակությունն ամրապնդելու ուղղությամբ

Ամենադիտվածներ

The Ministry of Defence of Armenia

Հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Նիստը նվիրված էր 2024 թվականի ուսումնական տարում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, զորքերի կառավարման արդյունքների, բարոյահոգեբանական վիճակի վերլուծությանը և 2025 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրների սահմանմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Գեներալ-լեյտենանտ Ասրյանը ներկայացրել է զինված ուժերում կատարված աշխատանքները՝ ըստ ուղղությունների, ինչպես նաև ընդգծել է 2025 թվականի առաջնահերթությունները։ Նա հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ նպատակ ունենալով ամրապնդել զինված ուժերի պաշտպանունակությունը և կազմակերպել ծառայությունը առավել արդյունավետ։

Նիստի ավարտին 2024 թվականի ուսումնական տարվա պատրաստության լավագույն արդյունքներ արձանագրած ստորաբաժանումների հրամանատարներին հանձնվել են հավաստագրեր և հուշանվերներ՝ նրանց նվաճումները գնահատելու նպատակով։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();