Ադրբեջանը երկրից արտաքսել է ՌԴ 9 քաղաքացու՝ երկրում անօրինական կրոնական հավաքներ կազմակերպելու համար: Այս մասին հաղորդում է Բաքվի գլխավոր ոստիկանության կայքէջը:
Աղբյուրի համաձայն՝ հատուկ գործողությունը տեղի է ունեցել հունվարի 10-ին: Հատուկ գործողությունների արդյունքում պարզ էր դարձել, որ ՌԴ բնակիչները Բաքվի Բինագադինսկի շրջանի տներից մեկում կազմակերպել էին անօրինական կրոնական հավաք:
Խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել ու առգրավել էին քրիստոնեություն քարոզող կրոնական 5 գիրք, 113 ձայնասկավառակ և 28 հազար այցեքարտ:
Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի հանրապետության Վարչական օրենսգրքի 515-րդ հոդվածի արձանագրություն է կազմվել՝ «Կրոնական կառույցների ստեղծման և գործունեության կանոնների խախտում» մեղադրանքով: Դրանից հետո, ըստ վերոհիշյալ արձանագրության, ՌԴ քաղաքացիներին խուզարկությունից հետո արտաքսել էին հայրենիք։
Գրում է shantnews.am-ը։