Հունիսի 6-ին Ազգային ժողովում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը անդրադարձավ Ադրբեջանում առանց նախազգուշացման անցկացվող զորավարժություններին: Նա նշեց, որ այդ հարցն բարձրացված է ԵԱՀԿ-ում։
Մնացականյանի խոսքերով՝ ԵԱՀԿ-ում կան մասնագիտական կառույցներ, որոնց առաջ էլ բարձրացվում են սպառազինությունների, ինչպես նաև զորավարժությունների մասին հարցերը, քանի որ այդ ամենի վերաբերյալ կան կանոններ, որոնք Ադրբեջանը չի հարգում։