Աշխարհ

Ադրբեջանում ձերբակալել են հայ ընկերոջ համար նկարահանում իրականացնող ՌԴ քաղաքացու

Ադրբեջանում ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացի Ալու Ալամախմադի Իդիգովին, որը լուսանկարահանում ու տեսանկարահանում է իրականացրել Արցախին սահմանակից ադրբեջանական Տերտերի շրջանի գյուղերից մեկում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։

Նա ոստիկաններին հայտնել է, որ նկարահանումն իրականացրել է Ռուսաստանում ապրող հայ ընկերոջ խնդրանքով․ հայ ընկերոջ մայրն ապրել է այդ գյուղում, ու նա խնդրել է Ադրբեջան այցելելիս նկարել հայրական տունը։

Ադրբեջանում ռուսաստանցի զբոսաշրջիկից առգրավել են տեսանկարահանող սարքերը, ջնջել դրանց պարունակությունն ու բաց թողել նրան։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ