fbpx
Քաղաքականություն

Այսօր Ադրբեջանում կայացել է Կարեն Ղազարյանի հերթական դատական նիստը

Infocom-ը գրում է.

Գյանջայի դատարանում այսօր անցկացվել է Ադրբեջանի կողմից որպես դիվերսանտ որակված Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը: Մեղադրանքնր են առաջադրվել մի շարք հոդվածներով՝ կյանքի ու առողջության դեմ հանցագործության, տնտեսական գործունեության դեմ հանցագործության, պետության սահմանադրական կարգի ու անվտանգության խախտման եւ հասարակական անվտանգության խաթարման հոդվածներով:

Հ.Գ. Հիշեցնենք` 2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակերպմամբ, դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի է վերցվել։ Խոսքը հենց Կարեն Ղազարյանի մասին է եղել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ