«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Սուննա Էվարսդոտիրը հայտնել է, որ կարանտինից հետո միջազգային կազմակերպությունների զեկույցները Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ կրիտիկական են լինելու:
Զեկուցողը ասել է, որ Ադրբեջանը, ինչպես և մյուս երկրները այժմ կարանտինում են և դժվար է այնտեղի տեղի ունեցող իրադարձությունների հաստատում ստանալ:
«Սակայն այդպես միշտ չի լինելու»,-հավելել է նա:
Այս մասին տեղեկանում ենք Turan-ից:

